ԱԻՆ-ը զգուշացնում է` ցերեկը խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հարյուրավոր մարդիկ են արձագանքել Նիկոլ Փաշինյանի կոչին

Տեղեկացվում է նաև, որ հուլիսի 20-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ԱԻՆ-ը զգուշացնում է` ցերեկը խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 21-ին, 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով։

Ռուսաստանում ավարտել են COVID-19–ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները

Երևան քաղաքում հուլիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը ժամանակ առ ժամանակ, 24-25-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ։

Մայրաքաղաքում հուլիսի 21–ի գիշերը կգրանցվի 25-27 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38...+40 աստիճանի։