ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Երևանի Ավան Առինջ թաղամասում մեկ տարեկան երեխան ընկել է 4–րդ հարկի պատուհանից։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 18-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը, ժամը 10։50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ երեխան տեղափոխվել է Ավան-Առինջ թաղամասից։
Նա 4-րդ հարկի իրենց բնակարանի պատուհանից անզգուշաբար ընկել է։ Երեխան 1 տարեկան տղա է։ Նրա կյանքի համար պայքարում են «Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկները։