«ՎՏԲ-Հայաստան» բանկի Արմավիրի մասնաճյուղում ռումբ չի հայտնաբերվել

Sputnik Արմենիային «ՎՏԲ-Հայաստան» բանկի գրասենյակից հայտնեցին, որ մասնաճյուղը վերադարձել է բնականոն աշխատանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղերից մեկում պայթուցիկ սարքի տեղադրման մասին ենթադրաբար տեղեկությունը ստուգման արդյունքում չի հաստատվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բանկի գրասենյակից:

Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր

««ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղը շարունակում է իր բնականոն աշխատանքը։ Ավելի վաղ տարհանված աշխատակիցներն արդեն իրենց աշխատատեղերում են և շարունակում են հաճախորդների սպասարկումը»,- հայտնում են բանկից:

Հիշեցնենք՝ այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 10:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Արմավիր քաղաքի «Իսսո մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոնում` «ՎՏԲ» բանկի մասնաճյուղերից մեկում, և «Վիգառո» հյուրատանը ռումբ է տեղադրված։

Ռումբի մասին ահազանգ է ստացվել. «Մեգամոլ Արմենիա»-ից քաղաքացիները տարհանվել են

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատները տարհանել են հաստատություններում գտնվող 114 քաղաքացիներին և սահմանազատել տարածքը:
Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռումբերի մասին ահազանգեր հաճախ են հնչում Երևանում։ Բարեբախտաբար, բոլոր ահազանգերը կեղծ են եղել։

Ռումբերի «թեման» հասավ Արմավիր. միաժամանակ երեք ահազանգ է հնչել