Տավուշի փրկարարներն ադրբեջանցիների խոցածի փոխարեն «յուղը վրան» ավտոմեքենաներ են ստացել

Բերդի տարածաշրջանի փրկարարները խոցված շտապ օգնության ավտոմեքենայի փոխարեն նորն են ստացել։ Եվս մի քանի ավտոմեքենա էլ փոխանցվել են Նոյեմբերյանի տարածաշրջանի փրկարար ծառայությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի փրկարար ծառայությունն այսօր նոր ավտոմեքենա է ստացել՝ հակառակորդի խոցած ավտոմեքենայի փոխարեն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ նշելով.

«Այսօր Բերդի փրկարարները ստացան նույն մեքենայի՝ «յուղը վրան» տարբերակը»։

Եվս մեկ ավտոմեքենա էլ փոխանցվել է Նոյեմբերյանի տարածաշրջանի փրկարար ծառայությանը:
Ըստ Փաշինյանը՝ մեքենաները քիչ առաջ են հասել Տավուշ։

«Բարի և խաղաղ ծառայություն։ Եվ շնորհակալություն անձնուրաց ծառայության համար»,- գրել է վարչապետը։

Ադրբեջանի սպառնալիքի կշիռը. պաշտպանվա՞ծ է Մեծամորի ատոմակայանը հարվածներից

Հիշեցնենք՝ հուլիսի 15-ին հակառակորդի անօդաչու թռչող սարքը խոցել էր Բերդի փրկարար ջոկատին պատկանող շտապօգնության ավտոմեքենան, որի անձնակազմը հրաշքով ողջ էր մնացել։ Մեքենան սպասարկում էր սահմանապահ գյուղերը։

Ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է Հայաստանի ԱԻՆ մեքենային