ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Վաղն ամառային տամը կմեղմանա։ Լավ լուրը Facebook–ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը այս ժամերին Հայաստանում առկա արևադարձային տաք և չոր օդային զանգվածները կփոխարինվեն Սևծովյան սառը և խոնավ հոսանքներով»,–գրել է Սուրենյանը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ-ը զգուշացրել էր, որ հուլիսի 21-ին Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն