Օլիմպիադայի հերոսները. Յուրի Վարդանյանը, Էդուարդ Ազարյանը և մյուս խորհրդային մեդալակիրները

Sputnik

Մոսկվայում 1980 թվականին կայացած XXII ամառային  Օլիմպիական խաղերն առաջին էին, որ տեղի ունեցան Արևելյան Եվրոպայի տարածքում: Դրանք նաև առաջին օլիմպիական խաղերն էին, որ կազմակերպվում էին սոցիալիստական երկրում` Խորհրդային Միությունում։

Sputnik-ի ֆոտոշարքը ներկայացնում է մոսկովյան օլիմպիադայում հազարավոր երկրպագուների հիացմունք պատճառած ականավոր մարզիկների լուսանկարները։

Հայկական ծամոնը, Յուրի Վարդանյանի անսովոր պատասխանը և ամենասև օրը. հուշեր Օլիմպիադա 80–ից

Ընդհանուր առմամբ, այդ օլիմպիադայում Խորհրդային Միության մարզիկները նվաճել են 195 մեդալ, որոնցից 80 – ը` ոսկե, 69-ը` արծաթե և 46-ը` բրոնզե: Համեմատության համար նշենք, որ ԳԴՀ – ն ընդհանուր թիմային մեդալային հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել` 126 մեդալ (47-37-42 հարաբերակցությամբ), իսկ Բուլղարիան, որը եզրափակում էր առաջատարների եռյակը, իր երկիր է տարել  41 մրցանակ (8-16-17 հարաբերակցությամբ):

ԽՍՀՄ 514 մարզիկների թվում 8–ը Հայաստանից էին, նրանք կարողացել են նվաճել 9 մեդալ՝ 2 ոսկի, 3 արծաթ և 4 բրոնզ:

Հատկապես աչքի ընկավ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը։ Նա մեկ երեկոյի ընթացքում սահմանեց համաշխարհային 5 ռեկորդ ու միջին քաշայինների համար երկամարտի անհավանական` 400 կգ արդյունքով դարձավ չեմպիոն:

1 / 19
Մոսկվայի օլիմպիադայի բացումը. 1980 թ.
2 / 19
Մոսկվայի օլիմպիադայի չեմպիոն Յուրի Վարդանյան. պարգևատրման պահը. 27 հուլիսի 1980 թ.
3 / 19
Խմբային մրցարշավի ոսկե մեդալակիրները. Յուրի Կաշիրին, Օլեգ Լոգվին, Սերգեյ Շչելպակով, Անատոլի Յարկին
4 / 19
Խորհրդային մարմնամարզիկ Նելլի Կիմը մոսկովյան օլիմպիադայում. 25.07.1980
5 / 19
Յուրի Կովշով (ձախից) ևՎիկտոր Ուգրյումովը (աջից). Մոսկվա 1980
6 / 19
Մարմնամարզության ԽՍՀՄ 1979թ.–ի չեմպիոն, օլիպմիական չեմպիոն Էդուարդ Ազարյանը. 1980թ. Մոսկվա
7 / 19
Ձիասպորտի օլիմպիական չեմպիոն Յուրի Կովաշովը
8 / 19
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ թիավարության չեմպիոն Վլադիմիր Պարֆենովիչը
9 / 19
Լողի չեմպիոն Սերգեյ Կոպլյակով. Մոսկվա 1980
10 / 19
Հանդբոլիստուհիներ Ալդոնա Նենենենեն եւ Սիգիտա Ստրեչեն Լիտվական ԽՍՀ - ից ոսկե մեդալներ են նվաճել Խորհրդային Միության հավաքականի կազմում
11 / 19
Ծանրամարտիկ Վիկտոր Մազինը մոսկովյան օլիմպիադայում
12 / 19
Կանանց հավաքականում հեռացատկի չեմպիոն Տատյանա Կոլպակովան
13 / 19
Նիզակի նետուման օլիմպիական չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Համաշխարհային Ունիվերսիադայի հաղթող, նիզականետորդ Դայնիս Կուլան
14 / 19
Լողորդ, օլիմպիական չեմպիոն և բրոնզե մեդալակիր Իվար Ստուկոլկին
15 / 19
Անատոլի Ստարոստինը (կենտրոնում) XXII ամառային Օլիմպիական խաղերում դարձել է հնգամարտի հաղթող: Ձախից ՝ արծաթե մեդալակիր Թամաշ Ժոմբելևը Հունգարիայից, աջից ՝ բրոնզե մեդալակիր Պավել Լեդնևը (ԽՍՀՄ):
16 / 19
Խորհրդային վրացի մարզուհի, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Քեթևան Լոսաբերիձեն իր մարզիչ Շ. Ջաշիաշվիլիի հետ 22-րդ Օլիմպիական խաղերի նետաձգության մրցումների ժամանակ: Օլիմպիական խաղերի նետաձգության ոսկե մեդալակիր կանանց անհատական առաջնությունում:
17 / 19
Լարիսա Պոպովան օլիմպիական չեմպիոնի կոչումը Մոսկվայում նվաճեց թիավարող զույգերի մրցումներում
18 / 19
Լինա Կաչյուշիտեն մոսկովյան օլիմպիադայում ոսկե մեդալը նվաճեց բրասով 200 մ մրցատարաածությունում օլիմպիական նոր ռեկորդով՝ 2 րոպե 29,54 վայրկյան
19 / 19
8 մետրանոց օլիպիական արջուկը` մոսկովյան ամառային օլիմպիական խաղերի խորհրդանիշը