Մխիթարյանը խոսել է «Ռոմա» - «Ինտեր» խաղի և իր զգացողությունների մասին

Հանդիպման 57-րդ րոպեին Մխիթարյանի դիպուկ հարվածը առաջ մղեց իր թիմին։ Բայց հայ կիսապաշտպանի գոլը հաղթանակ չբերեց «Ռոմային»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իտալական A Սերիայի 34–րդ տուրի «Ռոմա»–«Ինտեր» խաղից հետո Facebook-ի իր էջում գրել է իր զգացողությունների մասին: Նշենք, որ «Ռոման» չկարողացավ հաղթանակ տանել Միլանի «Ինտերի» հետ խաղում:

«Մեծ խաղ էր, նախորդ գիշեր մեր թիմը մեծ ջանքեր գործադրեց։ Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, բայց կենտրոնացած էինք առաջիկա խաղերի վրա», - գրել է Մխիթարյանը։

Նշենք, որ իտալական Ա սերիայի 34-րդ տուրում «Ռոման» Միլանի «Ինտերի» հետ խաղն ավարտեց 2:2 հաշվով:

Օլիմպիադայի հերոսները. Յուրի Վարդանյանը, Էդուարդ Ազարյանը և մյուս խորհրդային մեդալակիրները

15-րդ րոպեին գոլ խփեց «Ինտերի» խաղացող Ստեֆան դե Վրին, հետո «Ռոմայի» ֆուտբոլիստ Սպինազոլան հավասարեցրեց հաշիվը։ 57-րդ րոպեին երկրորդ գոլի հեղինակ դարձավ Հայաստանիհավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, բայց «Ռոման» չկարողացավ հաղթել, որովհետև հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Լուկակուն հավասարեցրեց հաշիվը:

Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 83-րդ րոպեին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը, որը Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ է, վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմայում»: Իտալական ակումբը երկարաձգել է պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի փաստացի ավարտը, ինչպես նաև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Լոնդոնի «Արսենալի» հետ ՝ 2020/21 մրցաշրջանի համար: