«Մի հատ ստանկովի պլիմոտ տվեք, գնամ, բարձրունքումը նստեմ»․ Այգեպարի 87–ամյա բնակիչ

Այգեպար գյուղի բնակիչ Երվանդ Բադալյանը պատրաստ է գնալ դիրքեր և օգնել զինվորներին, պաշտպանել հայրենի հողն ու գյուղը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է իր մտահոգությունների մասին։
Sputnik

Ադրբեջանական կրակոցների տակ հայտնված Ագեպար գյուղի բնակիչ Երվանդ պապը ոչ մի վայրկյան գյուղից չի բացակայել, հիմա էլ պատրաստ է օգնության հասնել զինվորներին։

Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբյուրը լուսանկարներով

«Մի հատ ստանկովի պլիմոտ տվեք, գնամ, բարձրունքումը նստեմ»,– ասում է նա։

87-ամյա այգեպարցուն միայն մի բան է մտահոգում` թող չլինի տարբերակված մոտեցում, մասնավորապես` ծառայության հարցում։ Ասում է` պետք է ընդհանուր հայտարարի գան, թե չէ «Նիկոլը մենակ ի՞նչ պիտի անի 30 տարվա քանդածը»։

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ