Մահացել է հայտնի հաղորդավար Ալեքսանդր Բելյաևը

Բելյաևը վերջին տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ։ Հայտնի է, որ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի - Sputnik. Աշխարհագրական գիտությունների թեկնածու, հայտնի հեռուստահաղորդավար Ալեքսանդր Բելյաևը, որը եղանակային կանխատեսումներ էր ներկայացնում ՆՏՎ հեռուստաալիքի եթերում, մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Տեղեկությունը «360» հեռուստաալիքին է հայտնել նրա օգնականը։

Ղազախստանում կորոնավիրուսից մահացել է COVID-19-ի դեմ պայքարի պատասխանատու պաշտոնյան

Բելյաևը վերջին տարիներին պայքարում էր քաղցկեղի դեմ։

«Ես հաղթահարեցի քաղցկեղը». Սիրիայի առաջին տիկինը պատմել է բուժման մասին

2011 թ–ին նրա մոտ թոքերի քաղցկեղ էր հայտնաբերվել, այդ մասին նա պատմել է 2017-ի հուլիսին։ Այդ տարվա աշնանից մինչև 2018 թ–ի փետրվար նա դադարեցրել էր հեռուստատեսային աշխատանքը, քանի որ բուժվում էր Ն. ն. Բլոխինի անվան ուռուցքաբանության կենտրոնում:

Կոլումբիայում ողջ պացիենտին մահացած են ճանաչել և հրաժարվել դուրս թողնել դիահերձարանից

Ալեքսանդր Բելյաևը ծնվել է 1949 թվականի հունվարի 5-ին Մոսկվայում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը։ 1998 թվականի մարտից աշխատել է ՆՏՎ հեռուստաալիքում։

Կորոնավիրուսից մահացել է Ավշարի պոլիկլինիկայի տնօրենը