Կորոնավիրուսի հետևանքով 9 մարդ է մահացել. ամենաերիտասարդը 53 տարեկան է

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 9 մարդ է մահացել։

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 3 տղամարդ և 6 կին։ Տղամարդիկ եղել են 63, 82 և 72 տարեկան, իսկ կանայք` 69, 70, 53, 71, 92 և 89 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 209 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 104–ով և հասել 34 981–ի։