Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան մահացել է

Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի ծնողներին հորդորում են ավելի զգոն լինել նման դեպքերից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան մահացել է։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Ցավով հայտնում եմ, որ Գյումրիում 4-րդ հարկից ընկած 6 տարեկան երեխան գիտակցության չգալով մահացել է»։

Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխան կոմայի մեջ է. նոր տեղեկություններ

Նա նշել է, որ երեխան Երևան էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ։

Վերջին տարում բարձր հարկերից ընկնելու դեպքերը հաճախակի են դարձել, ուստի խնդրում ու հորդորում են ծնողներին, ավելի զգոն լինել նման դեպքերից խուսափելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 15-ին Գյումրում 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել։ Ծնողները երեխային սկզբում տեղափոխել էին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։

Երեխան հիվանդանոց է ընդունվել առանց գիտակցության։ Առաջին օգնությունը ցուցաբերելուց հետո նրան ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն: