Ավարտը` 2020 թվականին. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետի հրապարակած հերթական տեսանյութը վերաբերում է Շիրակի մարզին, որտեղ միջպետական ճանապարհ է նորոգվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում #ԿառուցենքՀայաստանըՆորովի հեշթեգերով տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման միջպետական ավտոճանապարհին։

«Սահմանն ամուր է». Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան

Տեսանյութում նշվում է, որ հիմնանորոգվում է Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհը: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում, երկաթբետոնե ծածկի հաստությունը՝ 10 սմ: Տեղադրվելու են նոր ազդանշանային պլաստիկ սյուներ, պայմանագրային արժեքը՝ 1 մլրդ 794 մլն դրամ։

Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարի։

Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է 2000-ականներին։

Հիշեցնենք` Փաշինյանի հրապարակած նախորդ տեսանյութը Սյունիքի մասին էր։