«Անհոգ եղեք...». հայ զինծառայողները հուզիչ ուղերձ են հղել առաջնագծից. տեսանյութ

Զինծառայողները վստահեցնում են, որ հստակ կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրը։
Sputnik

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում հայ զինծառայողները դիմում են ժողովրդին։

«Սիրելի հայ ժողովուրդ, ես և իմ ծառայակից ընկերները, հավաքվել ենք առաջնագծում և կատարում ենք մեր առջև դրված մարտական խնդիրը։ Վստահեցնում եմ ձեզ, որ անհոգ լինեք և զբաղվեք ձեր առօրյա գործունեությամբ, քանզի...,– ասում է նրանցից մեկը, հետո բոլորը միասին շարունակում են, – մենք ամուր ենք մեր լեռների պես»։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Նաղդալյանը խոսեց Ադրբեջանին զենք վաճառողների ու խոցված Hermes 900–ի մասին

Հուլիսի 20-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ ՀԱՆ-17 տիպի նռնականետ է կիրառել