Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 38–ամյա տղամարդու դի

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվա
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի– Sputnik. Երևանի բնակարաններից մեկում 38–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հուլիսի 19-ին, ժամը 00։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի թիվ 15ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազնգերին։

Դդուռը բացելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել Միխաիլ Գ․-ի դին (ծնված 1982 թ․)։