Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի– Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է` հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը ծիրանով բեռնված բեռնատարներին անվճար կայանելու տեղեր է առաջարկել

Հանրապետության տարածքում հուլիսի 18-ին, 21-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսություն

Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 22-23-ը կնվազի 8-10 աստիճանով:

«Պատրաստ եմ ծնկի գալ»․ Կադիրովը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել կռիվը

Երևան քաղաքում հուլիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 17-20 մ/վրկ:

Մայրաքաղաքում հուլիսի 19–ի գիշերը կգրանցվի 22-24 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի +37...+39 աստիճան։