Հարյուրավոր մարդիկ են հավաքվել Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու տարածքում` հայ առևտրականներին աջակցելու և Վարդավառը նշելու համար։ Մոսկվայաբնակ հայերի հետ ուրախանում են նաև այլ ազգերի ներկայացուցիչները։
Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությամբ մոտ 8.5 տոնն հայկական ծիրան է անվճար բաժանվում ցանկացողներին:
Կադրերում երևում է, թե ինչպես են երեխաներն ու դեռահասները ջրոցի խաղում։ Հնչում է հայկական երաժշտություն, որի ներքով հավաքված հայերը քոչարի են պարում։
Հիշեցնենք` Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, հուլիսի 18–ի կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդա Նիսանովին և Զարահ Իլիևին:
Սակայն ինչպես ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը, այնպես էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, «Տաշիր» ընկերությունների տնօրեն Սամվել Կարապետյանը և այլոք արագ խնդիրը լուծեցին` բեռնատարներին տեղ տրամադրելով այլ շուկաներում։
Հայ առաքելական եկեղեցին գնել էր 8.5 տոննա հայկական ծիրան ու դեղձ Վարդավառի (Քրիստոսի պայծառակերպություն) տոնին մարդկանց անվճար բաժանելու համար։
Ինչ է լինելու «ծիրանի դեպքից» հետո ՌԴ ապրանք տանողների հետ. դեսպանության մեկնաբանությունը