Ջասթին Թիմբերլեյքը երկրորդ անգամ հայր է դարձել

Նախորդ տարվա նոյեմբերին Թիմբերլեյքը և նրա կինը՝ Ջեսիկա Բիլը, վիճել էին երգչի դավաճանության պատճառով և նույնիսկ որոշ ժամանակ առանձին ապրել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը երկրորդ անգամ հայր է դարձել։ Նրա կինը` 38-ամյա Ջեսիկա Բիլը, երկրորդ որդուն լույս աշխարհ է բերել այս շաբաթվա սկզբին, գրում է The Sun-ը:

Հարբած էի և սխալվեցի. Թիմբերլեյքը ներողություն է խնդրել կնոջից

Այժմ Ջեսիկան նորածնի, ինչպես նաև ամուսնու և ավագ որդու` Սայլոսի  հետ, գտնվում է Մոնտանա նահանգում:

Պարբերականը գրում է, որ Ջեսիկայի հղիությունը գաղտնի է պահվել։ Երկրպագուները մինչև վերջ վստահ չեն եղել, որ ընտանիքի համալրելու մասին լուրերը հավաստի են։

Արևմտյան ԶԼՄ-ները կարծում են, որ Ջասթինի և Ջեսիկայի երեխան բեղմնավորվել է ընտանեկան սկանդալի ժամանակ: Անցյալ տարվա նոյեմբերին Թիմբերլեյքը և նրա կինը վիճել էին երգչի դավաճանության պատճառով և նույնիսկ որոշ ժամանակ առանձին ապրել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ համացանցում հայտնվեցին  լուսանկարներ և տեսանյութեր երգչի դավաճանությունից։ Ջասթինը ստիպված  էր հրապարակային ներողություն խնդրել։

Թիմբերլեյքը համաշխարհային ճանաչում ունեցող երգիչ է, Գրեմմի բազմակի մրցանակակիր, "Cry me a river", "Can' t stop the feeling", "What goes around" հիթերի կատարող: