Աղվերանում 17 տարեկան տղա է կորել. ԱԻՆ

Երիտասարդը դուրս է եկել Աղվերանի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Աղվերանում հանգստի մեկնած 17 տարեկան տղան կորել է։ Տեղեկությունը հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Աղի լճում երիտասարդ տղա է ջրահեղձ եղել

«Հուլիսի 19-ին, ժամը 19։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Գոռ Ղ․, 17 տ․) ժամը 15։00-ից դուրս է եկել Աղվերանի հանգստավայրի Տիգրան Մեծ հանգստյան գոտու տարածքից և չի վերադարձել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 20։15-ից փրկարարները ոստիկանների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ։Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Հայաստանում կորոնավիրուսը ևս 10 մարդու կյանք է խլել. ամենաերիտասարդը 41 տարաեկան տղամարդ է