«Ծիրանային պատերազմ» Մոսկվայում. հայերը գնում են ադրբեջանցիների շուկայից վտարած ողջ ծիրանը

Ռուսաստանում ապրող հայերը համախմբված ձևով մեկնում են ծիրանով լեցուն բեռնատարների կանայատեղի ու մեծ քանակությամբ ծիրան գնում։
Sputnik

Մոսկվայում վաղ առավոտից հայերը հերթ են կանգնել ծիրանով բեռնված բեռնատարների մոտ ու ծիրան են գնում։ Facebook սոցցանցի իր էջում նման տեսանյութ է տեղադրել օգտատեր Արմեն Բուլղադարյանը` հայտնելով, որ հայրն է տեսանյութն ուղարկել։

Վնասվածք ստացած և բերման ենթարկված ադրբեջանցիներ․ Լեհաստանում հայերի ցույցը թեժ է անցել

«Հենց հիմա հայրս ուղարկեց Մոսկվայից։ Հզոր ենք, հզոր»,–տեսանյութին կից գրել է Բուլղադարյանը։

Նշենք, որ տեսանյութում երևում է, թե ինչպես են տասնյակ հայեր շարունակում դրսում կանգնած մնալ` չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին։

Այն բանից հետո, երբ հայկական ծիրանով բեռնված բեռնատարները հանել են տվել Մոսկվայի «Ֆուդ սիթի» գյուղմթերքի շուկայից, Ռուսաստանում ապրող հայերը ֆլեշմոբ են սկսել։ Նրանք գնում են բեռնատարների կայանատեղի, մեծ քանակությամբ ծիրան գնում ու սոցցանցերում տեսանյութ տարածում` հորդորելով, որ մյուսներն էլ միանան իրենց։

Տգեղները կմնան տանը, սիրուններին կտանեն. կորոնավիրուսը, կարկուտն ու ծիրանի արտահանումը

Մեկ այլ օգտատեր էլ` Գոռ Փափազյանը, Մոսկվայից Facebook սոցցանցի իր էջով ուղիղ եթեր է մտել բեռնատարների կայանատեղից` ասելով, որ ինքն, օրինակ, 40 կիլոմետր է կտրել–անցել, որպեսզի ծիրան գնի։

«Տարբեր ծայրերից մինչև 100 կմ հեռավորություն են հաղթահարել, որ մեր գյուղացու քրտինքը ջուրը չընկնի։ Մի քանի ժամում մի քանի բեռնատարի ապրանք ենք գնել»,–ասում է նա։

Հիշեցնենք, որ Մոսկվայի մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղմթերքի շուկայից, կեսգիշերին հանել էին հայկական ապրանքներով բեռնված բեռնատարները։ Խնդիրն այն է, որ շուկան պատկանում է ծագումով ադրբեջանցի գործարարներ Գոդ Նիսանովին և Զարահ Իլիևին:

Նման «կոնտր» քայլը պայմանավորված էր այս օրերին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերով։ Իրավիճակին միջամտել էր նաև ՌԴ–ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Մենք աչք ենք փակում այդ ամենի վրա». Շերի գրառումը Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ

Ռուսաստանում հայերի միության Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ Ազգությունների հարցերով դաշնային ծառայության ղեկավար Իգոր Բարինովն Աբրահամյանին հայտնել է «Ֆուդ Սիթիի» ղեկավարության հետ քննարկումների արդյունքների մասին:

Բարինովի խոսքով՝ ղեկավարները հավաստիացրել են, որ իրենց համար հավասարապես արժեքավոր են բոլոր վարձակալները, այդ թվում ՝ հայերը, և նրանք քայլեր կիրականացնեն իրավիճակը կարգավորելու համար։