Կորոնավիրուսից մահացել է Ավշարի պոլիկլինիկայի տնօրենը

Կորոնավիրուսի հետևանքով մահացած բժշկուհին երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում` որպես թերապևտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. Արարատի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը:

Հայաստանում կորոնավիրուսը ևս 11 մարդու կյանք է խլել. նրանց թվում են 53 տարեկան 2 կին

«Խորը կսկիծով հայտնում ենք, որ կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը: Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից, իսկ դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում` որպես թերապևտ, անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար»,–նշված է Արարատի ԲԿ–ի Facebook սոցցանցում արված գրառման մեջ։

Ավշար համայնքի ավագանու մարտի 3-ի որոշումից էլ տեղեկանում ենք, որ հենց այդ օրն է Գևորգյանը պոլիկլինիկայի տնօրեն նշանակվել։

Ավագանին նման որոշում էր կայացրել` հաշվի առնելով Գևորգյանի` որպես ընտանեկան բժիշկ տարիների փորձը և պրոֆեսիոնալ աշխատանքը։

Հիշեցնենք` հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34 462 դեպք, որոնցից 23 123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145 083 թեստավորում:

461 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 34 462–ի