Հայաստանում ժամկետային զինծառայող է մահացել

Ժամկետային զինծառայողը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։ Նա 20 տարեկան էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի– Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է մահացել։

Ադրբեջանական կողմը մարտերից հետո տեղափոխում է իր խոցված զրահատեխնիկան. լուսանկարներ

«Հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ալիկ Նորայրի Մանուկյանը` հրազենային վնասվածքով։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Ալիկ Մանուկյանը մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ալիկ Մանուկյանը ծնվել է 2000 թվականին, իսկ ծառայության մեկնել 2019–ի 1–ին զորակոչին` Վայոց Ձորի զինկոմիսարիատից։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Ալիկ Մանուկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Չինարի գյուղը ռմբակոծությունից հետո. առանց մեկնաբանությունների. տեսանյութ