Տավուշի մարզի Չինարի համայնքում չկա այնպիսի տուն, որի բնակիչներն իրենց անվտանգ են զգում։ Ողջ գյուղը հակառակորդի թիրախի տակ է։ Չինարիում անգամ «չինական պատ» են կառուցել, սակայն գնդակոծության դեմ այն անզոր է։
Աղասյանների ընտանիքի բախտն այնքանով է բերել, որ արկն ընկել է ոչ թե անմիջապես նրանց տուն, այլ բակ, բայց դրա հետևանքները, միևնույնն է, հիասթափեցնող են։
Հիշեցնենք` հուլիսի 12-ից սկսած, երբ հայ–ադրբեջանական սահմանին լարվեց իրավիճակը, հակառակորդը պարբերաբար գնդակոծում էր Այգեպար, Չինարի, Նորաշեն, Ներքին Կարմրաղբյուր, Տավուշ գյուղերն ու Բերդ քաղաքը։
ՀՀ ՊՆ խոսնակը նոր գրառում է արել սահմանային իրավիճակի վերաբերյալ