Օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով՝ հասնելով մինչև +38 աստիճանի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրաիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր կեսօրից հետո, հուլիսի 22-ի գիշերը Հայաստանի հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հանարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների՝ օդի ջերմաստիճանը այսօրվանից աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով՝ հասնելով մինչև +38 աստիճանի:

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ՌԴ դեսպանատունը հրապարակել է Հայաստան–ՌԴ նոր չվերթերի ցանկը. մանրամասներ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +34-ից +36, երեկոյան՝ +29-ից +31 աստիճանի սահմանում: