Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսից 11 տղամարդ, 2 կին են մահացել

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 13 մարդ է մահացել։

442 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում արդեն 34 001 մարդ է վարակվել կորոնավիրուսով

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են 11 տղամարդ և 2 կին։ Կանայք եղել են 70 և 73 տարեկան, իսկ տղամարդիկ` 56, 53, 51, 64, 76, 84, 79, 68, 49, 62 և 83 տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է նաևմահվան 8 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 197 է:

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բարդացումների գլխավոր նշանը

Նշենք, որ հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 143144 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։

Բժիշկների նոր խումբ, 50-80 միլիոն եվրո վարկ. Մակրոնը նամակ է գրել Փաշինյանին