Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից

Աղջկան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնը հայտնում է, թե ինչ վիճակում է նա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն։

«Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք»,– հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք։

Գյումրիում 4-րդ հարկից ընկած երեխան կոմայի մեջ է. նոր տեղեկություններ

Կյանքի վերջին սելֆին. Կրասնոյարսկում ընկերները նկարել են՝ ինչպես է կինն ընկնում ժայռից