Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի. եղանակի տեսություն

Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,  ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38-ից +40 աստիճանի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 17-18-ին Հայաստանի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր կլինի. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանական կանխատեսումների՝ օդի ջերմաստիճանը վաղվանից աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Հուլիսի 19-21-ը Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն,  ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Որոշված է. Քանյե Ուեսթը կառաջադրվի ԱՄՆ նախագահի ընտրություններում

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +33-ից +35, երեկոյան՝ +29-ից +31 աստիճանի սահմանում: