«Ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ կազմվածքդ հետ բերել». Գոհար Ավետիսյանը հիացրել է օգտատերերին

Ճանաչված դիմահարդար Գոհար Ավետիսյանը երկրպագուների հետ զրուցել է ինքնազգացողության մասին։ Նրան խորhուրդ են տվել չտարվել դիետաներով և առողջ սնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայտնի դիմահարդար, նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը, որին արդեն հաջողվել է ազատվել հղիության ընթացքում ձեռք բերած ավելորդ կիլոգրամներից, նոր լուսանկար է հրապարակել և խորհուրդներ հարցրել արդեն մայրացած կանանցից։ Կադրում դիմահարդարը սպիտակ մարզահագուստ է հագել, իսկ կողքին մանկասայլակն է։

Հայտնի է, թե ինչ անուն է տվել Գոհար Ավետիսյանն իր որդուն

«Դուրս ենք եկել տարածքն ուսումնասիրելու, մաքուր օդ շնչեցինք, բայց արդեն խանութում զգացի, որ ինքնազգացողությունս վատացավ, գլխապտույտ ունեի, անգամ թվաց՝ ուշագնաց կլինեմ։ Դա կարո՞ղ է էպիդուրալ ցավազրկման կամ թերսնման հետևանք լինել։ Դուք անցե՞լ եք այդ ամենի միջով մայրիկներ»,– գրել է նա։

Այսպիսի տեսք ծննդաբերությունից հետո. նորաթուխ մայրիկ Գոհար Ավետիսյանը նշում իր ծննդյան օրը

«Նորաթուխ մայրիկի համար դա լրիվ նորմալ է, օրգանիզմը վերականգնվում է, բայց առողջ սնունդն անհրաժեշտ է», «դա թերսնման և ոչ լիարժեք քնի հետևանք է», «շատ գեղեցիկ ես, զարմանում եմ, ինչպես հաջողվեց այդքան շուտ կազմվածքդ հետ բերել»,– գրել են հետևորդները։

 Ավելի վաղ, Գոհարը գրել էր, որ նիհարել է 13 կգ, գրեթե այնքան, որքան գիրացել էր հղիության ընթացքում։

Հիշեցնենք՝ «մեյքափի գուրու» Գոհար Ավետիսյանի տղան ծնվել է նրա ծննդյան նախորդ օրը՝ հուլիսի 3-ին։ Նա որդուն ֆրանսիական ծագմամբ Գասպար անունով է կոչել։

Երեխայի ծնվելուց 9 օր անց Գոհար Ավետիսյանը նիհարել է 13 կգ-ով․ տեսանյութ

Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ աղջիկն ընդամենը մեկ տարեկան էր։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը, դիմահարդարման իր վարպետությամբ, բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։

«Տարվա ձախողո՞ւմ», թե՞ հաջողված կատակ․ Գոհար Ավետիսյանի կեղծամը զվարճացրել է օգտատերերին

16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիա՝ տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը դարձել է աշխատանք, նա ստիպված է եղել թողնել ուսումը։ Արդյունքում՝ 2012թ-ին, Գոհարը սկսել է դասավանդել։ Սկզբում դիմահարդարման վարպետության դասընթացներ էր անցկացնում, իսկ հիմա արդեն իր դպրոցն ու ստուդիան ունի Մոսկվայի կենտրոնում։