Ոստիկանությունն անվադողեր է ուղարկում սահման. տեսանյութ

Ոստիկանության ծառայողները երկու բեռնատարով մեծ քանակությամբ անվադողեր են տեղափոխում սահման` պաշտպանությունն ուժեղացնելու։
Sputnik

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայկական դիրքեր անվադողեր են ուղարկում։

«Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հավաքում և դիրքեր են ուղարկում անվադողեր»,–նշված է ոստիկանության` Faceboօk սոցիալական ցանցի էջում։

Ինչ խնդիր է դրել Ադրբեջանը. պաշտպանության նախկին նախարարը մեկնաբանում է իրավիճակը

Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու բեռնատարով մեծ քանակությամբ անվադողեր տեղափոխում սահման։

Նշենք, որ անվադողերի միջոցով պաշտպանությունն են ուժեղացնում։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Մարտերն այս պահին թուլացել են. Արծրուն Հովհաննիսյան

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

Հայկական ստորաբաժանումները հակառակորդի տանկ են խոցել. տեսանյութ