«Սահմանն ամուր է». Պառավաքարում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը. Պապիկյան

Արդիականացվում է դեռևս խորհրդային շրջանում անցկացված համակարգը։ Աշխատանքների ավարտից հետո խմելու ջուր կունենա սահմանապահ Պառավաքարի ողջ բնակչությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Տավուշի սահմանամերձ Պառավաքար գյուղում վերակառուցվում է խմելու ջրի հնամաշ ցանցը։ Տեղեկությունը լուսանկարներին կից Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Սահմանն ամուր է, իսկ սահմանի գյուղերը շարունակում են զարգանալ։ Եվս մեկ կենսական խնդիր է լուծվում սահմանապահ համայնքում»,–գրել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ 155 մլն դրամ ֆինանսավորմամբ կարդիականացվի դեռևս խորհրդային շրջանում անցկացված համակարգը, որը միայն մասնակի էր ապահովում գյուղի ջրամատակարարումը:

Կրակոցներից տուժած Այգեպարն ու Ներքին Կարմրաղբյուրը լուսանկարներով

Աշխատանքների ավարտից հետո խմելու ջուր կունենա սահմանապահ Պառավաքարի ողջ բնակչությունը: