Կարիք չկա կամավորական խմբերով մեկնել Տավուշ. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնում է, որ կամավորական խմբերով Տավուշ մենկելը խանգարում է ԶՈՒ–ի գործունեությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է կամավորական առանձին խմբերով Տավուշ չմեկնելը։

Մեր 4 զոհերը հայրենիք–պետության զոհասեղանին դրեցին ամենաթանկը. Փաշինյանը Եռաբլուրում է

«Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»,– Facebook սոցիալական ցանի իր էջում գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ արդեն իսկ մի խումբ կամավորներ մեկնել են Տավուշ, այդ թվում`«Արծիվ-30» մահապարտների ջոկատի անդամները։ Բացի այդ՝ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց` հայաստանաբնակ տասնյակ եզդիներ պատրաստ են մեկնել սահման։

«Գարուշ ջան, տղաներդ կմեծանան և կիսատ թողածդ ավարտին կհասցնեն». հրաժեշտ` 31-ամյա մայորին

Հիշեցնենք, որ երեկ նույնպես Հովհաննիսյանը հայտնել էր` մարտական գործողությունների ծավալն այնպիսին չէ, որ կամավորները կամ պահեստազորայինները ներառվեն դրանցում։

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով։ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Այս ամենը բոլոր միջազգային կոնվենցիաների ակնհայտ, ճչացող խախտում է. Արարատ Միրզոյան

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։ Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` նրանք հետմահու պարգևատրվել են։