Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ Արարատի մարզային հրշեջ-փրկարարներն ու ՃՈ ոստիկանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի - Sputnik. Այսօր, հուլիսի16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում, Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը՝ միջին ծանրության:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ Արարատի մարզային հրշեջ-փրկարարներն ու ՃՈ ոստիկանները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Ողբերգական ավտովթար Հրազդանում. կան զոհեր