Տավուշում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են արիության, նվիրումի համար

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մեդալներ են ստացել զոհված զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 4 հրամանագիր է ստորագրել Տավուշում հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայողներին պարգևատրելու մասին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

ՄԻՊ-ը երկրորդ զեկույցն է ուղարկել միջազգային կառույցներին

Այսպես. հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մեդալներ են ստացել երեկ զոհված զինծառայողներ Սմբատ Գաբրիելյանը, Գրիշա Մաթևոսյանը, Սոս Էլբակյանը և Գարուշ Համբարձումյանը։

Նախագահի հրամանագրով ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը նույնպես հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Ինչ զինատեսակներ է կիրառում Ադրբեջանի ԶՈՒ-ն․ Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց

Իսկ ահա ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Էլբակյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի դիրքային հաջողությունները զարգացնելու համար․ Քոչարյան

Մայոր Գարուշ Համբարձումյանն էլ, որը ՀՀ ՊՆ թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետն էր,  հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

ՀՀ նախագահը 3 գնդապետի գեներալ-մայորի զինվորական կոչումներ է շնորհել

Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն պարբերաբար կրակահերթ է իրականացնում ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ գյուղերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 4 զոհ և 10 վիրավոր։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին, նրանց թվում է գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։