Ովքե՞ր են գողացել Երևանի աղբամանները. տեսանյութ

Մալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող, մի քանի հարյուր հազար դրամանոց աղբամանների գողությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ոստիկանությունը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանները գողացել են Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդիկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Համակարգիչ, գումար ու ոսկյա շղթա. 43-ամյա կինը մեղադրվում է գողության մեջ

«Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում օրերս տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքում և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում բնակվող երեք տղամարդ Երևանի տարբեր վարչական շրջաններից գողացել են Երևանի քաղաքապետարանին պատկանող պլաստմասսե աղբամաններ, որոնցից յուրաքանչյուրն արժե մի քանի հարյուր հազար դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ։

«Փրկագին» սեփական պետհամարանիշի համար. Հայաստանում գողության նոր տեսակ է «բարգավաճում»

Ըստ ոստիկանության` Մալաթիայի քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ գողացված աղբամանները տարվել են Մուսալեռ գյուղի սկզբնամասում գտնվող մի արտադրամաս։ Այնտեղ գողոնը մասնատվել է՝ հումքի վերածելու և վաճառելու նպատակով։

Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին

Տեղեկությունների իսկությունը ճշտելուց հետո Մալաթիայի ոստիկանները կասկածվողներին հայտնաբերել են ու բերման ենթարկել։ Տղամարդիկ խոստովանել են կատարածը։ Մասնատված աղբամանները հայտնաբերվել են։ Պատճառված վնասի չափն ու դեպքերի հանգամանքները պարզվում են։