Քիմ Քարդաշյանի ամուսինը չի մասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին. նա հրաժարվել է

Ուեսթի ընտանիքը մտահոգված է նրան հոգեկան անկայուն վիճակով, որն իբր միլիարդատեր երաժշտի մոտ առաջացել է նրա նախագահական հավակնությունների պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Ամերիկացի ռեփեր, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթը չի մասնակցի 2020 թվականին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին, հաղորդում է Նյու Յորքի Intelligencer ամսագիրը:

Եթե Քանյե Ուեսթը նախագահ դառնա, կշահենք մենք ու Չինաստանը

Ավելի վաղ Ուեսթը հայտարարել էր, որ մտադիր է որպես անկախ թեկնածու մասնակցել նախագահի աթոռի համար մրցավազքին, քանի որ հանրապետականներից արդեն առաջադրվել է երկրի ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը:

Անցյալ շաբաթ TMZ պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ուեսթի ընտանիքը մտահոգված է նրան հոգեկան անկայուն վիճակով, որն իբր միլիարդատեր երաժշտի մոտ առաջացել է նրա նախագահական հավակնությունների պատճառով:

Ուեսթն առաջին անգամ չէ, որ հայտարարել է նախագահ դառնալու մտադրության մասին, ավելի վաղ նա ասել էր, որ մտադիր է նախագահի պաշտոնում առաջադրվել 2024 թվականին:

Քանյե Ուեսթը սկսել է ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը. նա արել է առաջին քայլը

Սովորաբար ԱՄՆ - ի նախագահ ընտրվելու իրական շանսեր ունեն միայն երկու առաջատար կուսակցությունների ՝ Հանրապետականների և Դեմոկրատականների թեկնածուները։ Այս պարագայում նրանք Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը: Հազվադեպ է պատահում, երբ այլ կուսակցության թեկնածուները կամ անկուսակցականները շատ ձայներ են հավաքում։