Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

Ադրբեջանական զինուժը նյութական վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչ է կատարվել Այգեպար գյուղում։
Sputnik

Հայ–ադրբեջանական սահմանին ծավալված գործողություններին զուգահեռ գնդակոծվել են նաև հայկական սահմանամերձ գյուղերը, որոնց թվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղը։

Կադրերում երևում են հրետակոծության ու կրակոցների հետքերը։

Արկերից մեկն ընկել է բնակելի տան վրա։ Կադրերում երևում են արկի բեկորները։

Գյուղում ընդհանուր առմամբ մոտ 10 տուն է վնասվել։ Գյուղացիների շրջանում, բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան։

Ինչպես է Ադրբեջանը հարվածներ հասցրել հայկական գյուղերին. տեսանյութեր

Հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ադրբեջանը Տավուշի ուղղությամբ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր է կիրառել

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։

«Նարեկը պատճառ չուներ սահմանն անցնելու». ինչպես է 30-ամյա տղամարդը հայտնվել Ադրբեջանում