Կորոնավիրուսով վարակվածներից ևս 16–ը մահացել են. ամենաերիտասարդը 53-ամյա տղամարդ է

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 11 դեպք է գրանցվել։

«Պացիենտները եղել են 82 (կին), 63 (կին), 90 (տղամարդ), 77 (կին), 75 (կին), 53 (տղամարդ), 88 (կին), 84 (տղամարդ), 62 (կին), 84 (տղամարդ) և 88 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 996(֊120) մարդ, կատարվել է 139 220 (+2,418) թեստավորում, առողջացել են վարակվածներից 21 348 (+619)–ը։ Գրանցվել է մահվան 592 (+11) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 189 (+5) է։

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 515–ով և հասել 33 005-ի: