Ինչպես է հայկական ԶՈւ–ն ոչնչացնում ադրբեջանական հենակետերը. ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Շուշան Ստեփանյանի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հայկական ԶՈւ-ի դիպուկ հարվածի հետևանքով ադրբեջանական զինծառայողները «օդում հայտնվում»։
Sputnik

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում ադրբեջանական հենակետերը։

«Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը»,-տեսանյութին կից գրել է Ստեփանյանը։

Նա խոստանում է առաջիկայում նոր տեսանյութեր հրապարակել։ Իսկ ինչ վերաբերում է այս տեսանյութին, ապա Ստեփանյանը խորհուրդ է տալիս հատկապես վերջին հատվածն ուշադիր նայել։ Տեսանյութում երևում է, որ հայկական ԶՈի-ի դիպուկ հարվածների շնորհիվ ոչնչացվում են ադրբեջանական հենակետերը, ինչպես նաև պայթյունի հետևանքով «օդում են հայտնվում» ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները։

Հակառակորդն այժմ էլ թիրախավորել է Բերդ քաղաքը. ՊՆ

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Հայ–ադրբեջանական լարվածություն. ԱՄՆ–ն նույնպես արձագանքեց

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչով դիմել է Երևանին ու Բաքվին

Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Այժմ սահմանին հարաբերական անդորր է։

«Ծիծաղ առաջացնող ապատեղեկատվություն է». ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրերը