Հայաստանում գտնվող 92 ՌԴ քաղաքացիներ կարողացել են վերադառնալ հայրենիք

Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի և Վրաստանի կառավարություններին ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործում ցուցաբերած օգնության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Այսօր՝ հուլիսի 14-ին, Հայաստանում գտնվող  Ռուսաստանի Դաշնության 92 քաղաքացիներ կարողացել են Վրաստանի տարածքով հայրենիք վերադառնալ։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանում ՌԴ դեսպանությունից։

Կրակով-Դուբլին չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել գրության պատճառով

Քաղաքացիների տեղափոխումը կատարվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տրամադրած տրանսպորտային միջոցներով։

 «ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցները ՌԴ քաղաքացիներին ուղեկցել են հայ-վրացական սահման և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել այն հատելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի և Վրաստանի կառավարություններին, ինչպես նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությանը` ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու գործում ցուցաբերած օգնության համար:

Աննախադեպ. իրականացվել է Լոս Անջելես-Երևան առաջին հատուկ չվերթը