Ե՞րբ պետք է փոխել մեքենայի շարժիչի «սվեչան». տեսանյութ

Sputnik Արմենիայի «Ավտոսերվիս» հաղորդաշարի շրջանակում Արման Հակոբյանը կարևոր խորհուրդներ է տալիս վարորդներին։
Sputnik

Ինչպե՞ս իմանալ` ավտոմեքենայի շարժիչի մոմիկները նորմալ վիճակում են, թե ոչ։ Արման Հակոբյանը մի քանի պարզ «կանոն» է հուշում։

Հնարավո՞ր է արդյոք վերականգնել վնասված «լյամբդա զոնդը»

«Շարժիչի վրայից հանում ենք մոմիկը` «սվեչան», նայում ենք` ինչ վիճակում է։ Նորմալ աշխատանքի դեպքում պետք է լինի մաքուր, առանց մրի, կերամիկայի մասն էլ` սպիտակ»,– ասում է նա։

Հակոբյանի խոսքով` մոմիկի վրայի յուղոտ մուրը նշանակում է, որ խնդիր կա։

60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ

«Այդ դեպքում հա՛մ վառելիքի ծախսը շատ կլինի, հա՛մ մեքենան յուղ կվառի։ Եթե այս կերամիկան սևացած, վառված եղավ, իսկ միջի էլեկտրոդը` մաշված, այդ դեպքում պարտադիր պետք է «սվեչան» փոխվի»,– ասում է նա։

Դեղատների կանաչ խաչերն այլևս չեն շփոթեցնի վարորդներին. դրանցով կզբաղվի տեսչական մարմինը

Որակով մոմիկները բենզինով աշխատող մեքենաների դեպքում մոտավորապես 80-100 հազար կմ–ի «կյանք» ունեն, գազի դեպքում` 50.000 կմ։

Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է եկամուտի պակասը