Ղազախստանում կորոնավիրուսից մահացել է COVID-19-ի դեմ պայքարի պատասխանատու պաշտոնյան

Համավարակի դեմ պայքարի առաջին իսկ օրերից Բակիտ Կուրմանբաևը ակտիվորեն զբաղվել է COVID-19-ի տարածման դեմ միջոցառումների կազմակերպմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի – Sputnik. Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ մայոր Բակիտ Կուրմանբաևը մահացել է կորոնավիրուսից 49 տարեկան հասակում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը՝  հղում անելով նախարարությանը։

«Բակիտ Ժանուզակի Կուրմանբաևը ամուսնացած է և ունի երկու երեխա։ Զինծառայողներն ու նախարարության ղեկավար կազմը սգում են գեներալ մայորի մահն ու ցավակցում նրանց մտերիմներին ու ազգականներին», - նշված է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Համավարակի դեմ պայքարի առաջին իսկ օրերից Բակիտ Կուրմանբաևը ակտիվորեն զբաղվել է COVID-19-ի տարածման դեմ միջոցառումների կազմակերպմամբ։

Կուրմանբաևը պաշտպանության նախարարի տեղակալ է նշանակվել 2019 թվականի ապրիլին։ Մինչ այդ նա աշխատել է երկրի անվտանգության խորհրդում։ Մեկ տարի առաջ Արիսում տեղի ունեցած պայթյունների ժամանակ կարգավորում էր արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքը։