Անձրևանոցները նորից պետք կգան. եղանակի տեսություն

Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 14-18-ն Հայաստանի առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Անձրևանոցները նորից պետք կգան. եղանակի տեսություն

«Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահը հյուրընկալել է Հայաստանին օգնելու եկած իտալացի բուժաշխատողներին. լուսանկարներ

Երևանում այսօր երեկոյան և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի + 30-ից +32, երեկոյան ժամերին՝ +26-ից +28 աստիճանի սահմանում: