Ինչ բացառություններ կան ինքնամեկուսացման կարգում, և ինչու ընդդիմությունը դժգոհ մնաց

«Բարգավաճ Հայաստանի» առաջարկին «Իմ քայլը» դեմ քվեարկեց: Նախագիծը 21 կողմ և 60 դեմ ձայներով մերժվեց: Իսկ արտակարգ դրության երկարացման իրավական ռեժիմն ուժի մեջ մտավ կառավարության որոշմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ժամկետը մինչև օգոստոսի 12-ը երկարացնելու մասին` կառավարության որոշման քննարկումը:

Ավինյանը խոսեց փոքր խմբերով հանգստացողներին տուգանելու մասին

Այդ հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ելույթում նշեց, որ արտակարգ դրության նախորդ 4 ամիսներին իշխանությունների կատարած քայլերի ռեալ գնահատականն առ այսօր տրված չէ:

«Գալիս եք, ասում եք՝ մի ամիս էլ երկարացնենք: Ինչի՞ համար եք երկարացնում: Միգուցե հիմա էլ են շարունակվում հայեցակարգային սխալները»,- ասաց Մելքումյանը:

Նա նաև անդրադարձավ սոցիալ-տնտեսական իրավիճակին՝ նշելով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին վիճակն էլ ավելի է վատանալու:

Կառավարությունը քննարկել է պարետային ժամ սահմանելու հարցը

«Կան հնարավորություններ վիճակը շտկելու, բայց այդ լուծումները ժամանակին չեն գտնվում, կան մարդիկ, որոնք կարծում են, որ միայն իրենք գիտեն` ճիշտը որն է, վիճակն ավելի է վատանում»,- ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն էլ հայտարարեց, որ ԲՀԿ-ն ներկայացրել է մի փաստաթուղթ, որով նախատեսվում է վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ կառավարության որոշման՝ հավաքների ազատության սահմանափակումներին վերաբերող դրույթը:

Արման Աբովյանի խոսքով` օրինագիծը մշակվել է ԲՀԿ-ի և արտախորհրդարանական ընդդիմադիր ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների համատեղ աշխատանքի արդյունքում:

«Առաջարկվում է, որ հանվեն հավաքներ ու այլ հանրային միջոցառումներ անելու սահմանափակումները, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն` ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն է»,- ասաց Աբովյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս իր ելույթում իշխանությանը կոչ արեց վերանայել «անտրամաբանական» սահմանափակումները:

Նոր հաստատված դեպքերի թիվը փոքր է, ծանր դեպքերինը՝ մեծ. Թորոսյան

Անդրադառնալով սոցիալ-տնտեսական վիճակին՝ պատգամավորը նշեց, որ արտակարգ դրության ժամկետի երկարացման 4-րդ որոշումն ընդունվում է գործազրկության, սոցիալական ծանր պայմաններում ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության իրավիճակում:

«Տնտեսությունն ըստ էության` բաց է, բայց ռեստորանային սեկտորի աշխատակիցները պարբերաբար բողոքում են կառավարության դիմաց: Դրան գումարվում է արտագնա աշխատողների խնդիրը, որոնք չեն կարողանում մեկնել աշխատանքի, դրան գումարվում է տուրիզմի սեկտորի չաշխատելը»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ՀՀ արտակարգ դրության մասին օրենքով սահմանված առավելագույն ժամկետը 30 օրն է, հետևաբար, նրա մեկնաբանմամբ, այս ընթացքում ընդունված բոլոր որոշումներն ու սահմանափակումներն ապօրինի են:

Կառավարությունը որոշեց 4-րդ անգամ երկարաձգել արտակարգ դրությունը

Մարուքյանը խոստացավ, որ այս հարցերը մանրամասն քննարկման առարկա են դառնալու սեպտեմբերին ստեղծվող կորոնավիրուսի դեմ պայքարի քայլերի ժամանակավոր քննիչ հանձնաժողովում:

Վարորդները չեն վախենում կորոնավիրուսից․ նրանց ավելի շատ անհանգստացնում է եկամուտի պակասը

«Իմ քայլը» խմբակցության անունից իր ելույթում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդդիմադիր որոշ ուժերի մեղադրեց առկա լարված իրավիճակն էլ ավելի լարելու փորձերի մեջ: Նա հայտարարեց, որ «Իմ քայլն» անվերապահ աջակցություն է հայտնւմ կառավարությանը արտակարգ դրության ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ, անդրադառնալով սահմանափակումները հանելու` ընդդիմության առաջարկին, հիշեցրեց, որ հանրային հավաքների ու միջոցառումների մեջ ոչ միայն բողոքի ակցիաներն են, այլև հարսանիքները, նշանդրեքները և այլ բազմամարդ միջոցառումները:

«Պետք է նաև հիշենք, որ համաճարակի ամենասկզբում նմանատիպ մի միջոցառման արդյունքում միանգամից 70 վարակակիր ունեցանք»,- ասաց Ավինյանն, ակնարկելով Էջմիածնում մարտին տեղի ունեցած նշանդրեքի արարողության հետևանքները:

Փոխվարչապետը հայտարարեց, որ ներկա իրավիճակում ընդդիմության առաջարկը քննարկման ենթակա չէ:

Արդյունքում «Բարգավաճ Հայաստանի» առաջարկին «Իմ քայլը» դեմ քվեարկեց։ Նախագիծը 21 կողմ և 60 դեմ ձայներով մերժվեց:

ԱԺ հատուկ նիստն այսպիսով ավարտվեց, իսկ կառավարության որոշմամբ արտակարգ դրության երկարացման իրավական ռեժիմը մտավ ուժի մեջ:

Ինչպես է COVID-19-ը փոխել քաղաքական գործիչների կյանքը

Հիշեցնենք՝ կառավարությունն այսօր արտահերթ նիստում որոշեց Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ ամսով, որը կձգվի մինչև 2020թ-ի օգոստոսի 12-ը, ժամը 17։00-ը:

Ըստ կառավարության` մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներն առ այսօր չեն վերացել:

Նշենք, որ կառավարության ընդունած նոր որոշման մեջ գրեթե ամեն ինչ նույնն է, ինչ հունիս-հուլիսին՝ հանրային բաց և փակ տարածքներում պարտադիր դիմակներ կրելու պարետի որոշումը շարունակում է գործել: Չկրողները (բացի առանձին առողջական խնդիրներ ունեցող անձանց խմբերից) շարունակելու են տուգանվել:

Կորոնավիրուսով վարակվածներն ու նրանց հետ շփված անձինք էլ շարունակելու են մեկուսանալ ու ինքնամեկուսանալ, անհրաժեշտության դեպքում էլ՝ տեղափոխվել հիվանդանոց:

182 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 32 151 մարդ

Միակ փոփոխությունը, որ արվել է կառավարության ընդունած նոր որոշման մեջ, այն է, որ հստակեցվել է, թե որ պետական կառույցներն են ինքնամեկուսացման հրահանգ տալու վարակակիրների հետ շփում ունեցած քաղաքացիներին: Այդ իրավունքը վերապահվել է Առողջապահության նախարարությանը և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին:

«Հատուկ չվերթ» խոշոր եղջերավոր անասունների համար, կամ ինչու են ՀՀ-ում սկսել միս քիչ ուտել

Ընդ որում, այս հրահանգը քաղաքացուն տրվելու է բանավոր, այնպես, ինչպես արվում է առ այսօր, բայց քաղաքացին իրավունք է ստանալու պետական մարմնից գրավոր ձևակերպում պահանջելու ու այդ դեպքում այն քաղաքացուն պետք է տրվի մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

Մեկ բացառություն էլ արվել է արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող կորոնավիրուսով հիվանդների ու նրանց հետ շփված` մեկուսացման մեջ գտնվող անձանց համար:

Նրանց տնից դուրս գալը՝ բժշկական բուժհիմնարկներ այցելելու, բուժօգնություն ստանալու, լաբորատոր-գործիքային հետազոտություններ անցնելու նպատակով, հուլիսի 13-ից հետո այլևս չեն դիտարկվի որպես ինքնամեկուսացման կարգի խախտում:

Հայաստանում արդեն ավելի քան 90 հազար մարդ է տուգանվել. ոստիկանությունը ուշադիր հետևում է