Մնացականյանը սահմանային իրավիճակի հետ կապված զանգել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապ է պահպանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik. Այսօր` հուլիսի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Facebook–ի իր էջում լուրը հայտնել է արել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Ադրբեջանական ԶՈՒ–ն կրակում է խաղաղ բնակավայրերի հարևանությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է

«Մնացականյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին մանրամասն տեղեկատվություն տրամադրեց հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրետանու կիրառմամբ իրականացված հրադադարի խախտումների, հուլիսի 13-ի առավոտյան այդ գործողությունների վերսկսման, ինչպես նաև իրադրության հետագա սրման հետևանքների մասին»,–գրառման մեջ նշել է Նաղդալյանը։

ՀՀ ԱԳՆ–ն Տավուշում հրադադարի խախտումների հետ կապված հայտարարություն է արել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը հայտնում է, որ Մնացականյանն ընդգծել է ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ նման գործողությունների անընդունելիությունը: Նաղդալյանի խոսքով` պահպանվում է մշտական կապ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ շրջանակներում:

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Ադրբեջանցիները հրետակոծում են հայկական դիրքերը

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։