Կորոնավիրուսով վարակվածներից ևս 9–ը մահացել են. ամենաերիտասարդը 59–ամյա կին է

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի — Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան 8 դեպք է գրանցվել։

«Պացիենտները եղել են 83 (տղամարդ), 71 (տղամարդ), 59 (կին), 70 (կին), 80 (կին), 70 (կին), 81 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 182–ով և հասել 32 151–ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11 530 մարդ, կատարվել է 135 687 թեստավորում, առողջացել են վարակվածներից 19 865–ը։ Գրանցվել է մահվան 573 (+8) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը` 183 (+1)։