Հորդառատ անձրևը կաթվածահար է արել Գյումրու երթևեկությունը: 16:00-ի սահմաններում քաղաքում սկսված հորդառատ անձրևն ուղեկցվել է կարկուտով:
Անձրևի պատճառով հատկապես դժվարանցանելի են դարձել քաղաք մտնող ճանապարհներն ու կենտրոնական փողոցները։
Կան ջրի մեջ հայտնված մեքենաներ: Քաղաքի շատ թաղամասեր հոսանքազրկված են:
Գյումրիում երթևեկության համար կան փակ հատվածներ, մասնավորապես` Գարեգին Նժդեհի հրապարակը, Մուսայելյան փողոցը, Գյումրու ավտոկայարանից Լալայան փողոց տանող հատվածը, Գյումրու կայարանամերձ հրապարակը, Օզանյան փողոցը։ Արտակարգ իրավիճակների և ոստիկանության մարզային և համայնքային կոմունալ ծառայություններն այժմ քայլեր են ձեռնարկում խցանումները վերացնելու ուղղությամբ։
Տորնադոյից մինչև թավշյա ձմեռներ. ի՞նչ է կատարվում Հայաստանի բնության հետ