ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Երևանի Ազնավուրի հրապարակում հայ կինոյի աստղաբույլը կհամալրվի երկու նոր աստղերով՝ Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի։ Նոր աստղերի բացման արարողությունը մեկնարկում է հուլիսից «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Այս տարի նշվում է Հրանտ Մաթևոսյանի 85 և Աղասի Այվազյանի 95-ամյակները։
Հիշեցնենք՝ կինոփառատոնը ծրագրված է անցկացնել նոյեմբերի 1-8-ը։ Կազմակերպիչները հույս ունեն, որ մինչև այդ համավարակի պարտադրած սահմանափակումները գոնե մասնակի կվերացվեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոսկե ծիրանի» թիմը նաև այլ սցենարներ ևս քննարկել է, եթե նոյեմբերին փառատոնն անցկացնելը հնարավոր չլինի կորոնավիրուսի պատճառով՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի։ Առայժմ, փառատոնը շրագրված է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
Ազնավուրի հրապարակն ու Նիկոլայ I-ի Արարատը. Հայաստանն ինչով կզարմացնի զբոսաշրջիկին
Նշենք, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Դրա տարածումը կանխելու համար աշխարհում բազմաթիվ հայտնի ու մասսշտաբային մարզական ու մշակութային միջոցառումներ հետաձգվել կամ չեղարկվել են։ Մեկ տարով հետաձգվել են անգամ Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերը։