Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

Արամ Վարդանյանը մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Sputnik

ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերել ու բերման են ենթարկել 49-ամյա Արամ Վարդանյանին, որը քրեական աշխարհում հայտնի է «Վստրեչի ապեր» մականունով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ոստիկանները բերման են ենթարկել «Վստրեչի ապերին». տեսանյութ

Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել  է  քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Հիշեցնենք`ոստիկանությունը մարտի 9-ին հետախուզում էր հայտարարել քրեական հեղինակություն, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա մեղադրվում է սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեջ։

«Մեղադրանքի հետ կապ չունի, բայց պետք է կալանավորվի». «Վստրեչի ապերի» փաստաբանը կբողոքարկի

Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրել էր դիմել ոստիկանության մոտակա բաժին` երաշխավորելով տեղեկություն հայտնողի գաղտնիությունը։