Օդաչու չեն, բայց առանց նրանց «թռչել» չի լինի. լուսանկարներ բորտուղեկցորդուհիների առօրյայից

Sputnik

Մեր օրերում բորտուղեկցորդի մասնագիտությունը համարվում է առավելապես կանացի, մինչդեռ քաղաքացիական ավիացիայի ձևավորման սկզբում բորտուղեկցորդներ կարող էին լինել բացառապես տղամարդիկ։

«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը

Առաջին կին-բորտուղեկցորդները սկսել են աշխատել 1930 թվականից։ Կանայք մի քանի առավելություն ունեին։ Առաջին հերթին՝ նրանք ավելի թեթև քաշ ունեին, քան՝ տղամարդիկ, իսկ այն ժամանակ դա կարևոր էր ինքնաթիռների համար։ Երկրորդը՝ ինքնաթիռում գեղեցիկ աղջիկների ներկայությունն արդեն գովազդ էր ավիաընկերության համար։ Նրանք իրենց օրինակով ապացուցում էին, որ ինքնաթիռները սարսափելի չեն, քանի որ նույնիսկ փխրուն կանայք չեն վախենում թռչել:

Շատերին դեռ թվում է, որ այն շատ ռոմանտիկ մասնագիտություն է, չէ՞ որ դու թռչում ես ու բազմաթիվ երկրներ տեսնում։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ բորտուղեկցորդները հաճախ չեն լքում օդանավակայանի տարածքը։

Մինչև վերջին պահը փրկում էր ուղևորներին. SSJ-100-ի բորտուղեկցորդը շնչահեղձ է եղել

Ի վերջո, այնքան էլ ռոմանտիկ չէ զայրացած, աղմկող ուղևորին բարեհամբույր պատասխանելը, առաջին բուժօգնություն տրամադրելը և նրա կյանքը փրկելը, կամ եթե, Աստված մի արասցե, չնախատեսված բան է տեղի ունեցել և ինքնաթիռը պետք է «կոշտ» վայրէջք կատարի։ Պատմությանը բազմաթիվ դեպքեր են հայտնի, երբ բորտուղեկցորդների ճիշտ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ ուղևորների կյանքեր։

Armenia-ն նոր «աստղեր է» վառում. ընկերությունը ներկայացրել է «բաղձալի աշխատանքի» պայմանները

1 / 18
Հունգարական MALÉVավիաընկերության բորտուղեկցորդուհիները
2 / 18
National Airways Corporation ավիաընկության բորտուղեկցորդուհիները
3 / 18
American Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհին՝ նոր համազգեստի ցուցադրության ժամանակ, 1967թ․
4 / 18
Բորտուղեկցորդուհու թեկնածուները դասընթաց են անցնում Նյու-Յորքում
5 / 18
TWA ավիաընկերության բորտուղեկցորդուհիները նոր, մինի-շորտերով Նյու-Յորքում, 1971 թ․
6 / 18
Ապագա բորտուղեկցորդուհիները, Չինաստան
7 / 18
Pacific Southwest Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիները 1960-ականներին
8 / 18
Դասընթացները Ջակարտայի Garuda Indonesia ուսումնական կենտրոնում
9 / 18
«Աէրոֆլոտ» ընկերության բորտուղեկցորդուհին՝ ավիացիոն անձնակազմի նախապատրաստման «LAND-WATER» կենտրոնում՝ որոնողական-փրկարարական աշխատանքների նախապատրաստման ժամանակ, Շերեմետևո օդանավակայանում

10 / 18
Շենյանի միջազգային Տաոշյան օդանավակայանի ուղեկցորդուհիները՝ դասընթացների ժամանակ, Չինաստան
11 / 18
«Armenia» ավիաընկերության բորտուղեկցորդուհի Լիլիթ Սարգսյանը
12 / 18
Japan Airlines-ի նոր ուղեկցորդուհիները՝ դասընթացի ժամանակ, Տոկիո
13 / 18
«Աէրոֆլոտ» ընկերության ամառային անձնակազմը՝ վթարային վայրէջքի տեխնիկայի մշակման ժամանակ, Շերեմետևոյի ուսումնական կենտրոնում
14 / 18
Բորտուղեկցորդուհին՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական գործողությունների մշակման ժամանակ NW Training ուսումնական կենտրոնում, Խիմկի
15 / 18
Էտիկետի մարզիչը ստուգում է Չինաստանի ավիացիոն համալսարանի ուսանողուհիներին
16 / 18
Korean Airline ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ մարտարվեստի դասին
17 / 18
United Arab Emirates ավիաընկերության ուղեկցորդուհիները՝ ինքնաթիռում երեխայի ծնունդը նշելիս, 1997 թ․
18 / 18
Air Tran ավիաընկերության բորտուղեկցորդուհիները՝ ինքնապաշտպանության դասի ժամանակ