Ի՞նչ կարդալ. խորհուրդ է տալիս Ռոբերտ Քոչարյանը. լուսանկար

Հրապարակված լուսանկարում եռալեզու գրականություն է, գերակշռում են ռուսերեն և անգլերեն գրքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս բավականին ակտիվ է սոցիալական ցանցերում: Նա հաճախ է իր հետևորդների հետ կիսվում տարբեր նորություններով, օգտակար խորհուրդներով։ Facebook-ի պաշտոնական էջում այս անգամ Քոչարյանը տեղադրել է վերջին շրջանում իր ընթերցած գրքերի լուսանկարը։

Դատախազությունը Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացրել

«Կարծում եմ՝ օգտակար կլինեն նրանց համար, ովքեր հետաքրքրված են պետականաշինությամբ, ազգային ինքնության պահպանման ու քաղաքականության զարգացման թեմաներով: Եվս մի քանի գիրք` ինքնազարգացման, ինքնակատարելագործման համար, ժամանակակից մոտեցումների, մարդու հոգեբանության և բիոքիմիայի կապի մասին»,- գրել է ՀՀ երկրորդ նախագահը:

Հրապարակված լուսանկարում եռալեզու գրականություն է, գերակշռում են ռուսերեն և անգլերեն գրքեր։ Դրանց թվում են Ռեյ Դալիոյի «Սկզբունքները», Սթիվեն Լևիտսկիիև Դանիել Զիբլատի «Ինչպես է ժողովրդավարությունը մեռնում», Կարլ Գուստավ Յունգի «Ժամանակակից հոգու խնդիրները», «Հայտնագործություններ, որոնք ցնցել են աշխարհը. սովորեցրու ուղեղիդ աշխատել» և այլն։ Հայերեն միակ գիրքը Շառլ Ազնավուրի «Անցած օրերն» է։

Իշխանությունները պատրաստ չեն լսել. Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ ունի. տեսանյութ

Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը հունիսի 18-ին մասնակի բավարարել էր Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին` դատարանի որոշման դեմ բողոքը։ Քոչարյանն ազատ էր արձակվել 2 մլրդ դրամ գրավի դիմաց։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։
2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:
Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

«Առագաստի» սպանության գործը 19 տարի անց վերաբացվել է. Քոչարյանի նախկին թիկնապահը կդատվի՞