ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. Հուլիսի 11-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ Խ․, ծնված 1964 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գագիկ Խ-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Հակոբ Թ․-ն հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Գագիկ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հակոբ Թ․-ինը՝ ծանր։
Երևանում ընկերության տնօրենը գազային ատրճանակով կրակել է իր հետ վիճող տղամարդու աչքին
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Opel Zafira» ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Լուսյա Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները ավտոմեքենաները բարձրացրել են ավտոքարշակի վրա և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։
«Գնում եմ կովերի հետևից». 30-ամյա Նարեկը ճանապարհ է ընկել դեպի ձորն ու չի վերադարձել